ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Home Plus վիրտուալ սուպերմարկետ Սեուլի մետրոպոլիտենում

 

Ժամանակակից քաղաքի բնակիչները հաճախ ժամանակ չեն ունենում խանութներն այցելելու: Իրենց ազատ ժամանակը նրանք ծախսում են առավոտյան աշխատավայր հասնելու, իսկ երեկոյան՝ տուն վերադառնալու վրա: Սակայն պարզվում է, որ գնումներ հնարավոր է կատարել հենց մետրոպոլիտենում: Վերջերս Սեուլի (Հարավային Կորեա) մետրոպոլիտենում հայտնվեցին աշխարհում առաջին վիրտուալ ստորգետնյա սուպերմարկետները:

Ցավալի է շատ ժամանակ ծախսել ոչ այնքան տուն-աշխատավայր և հակառակ ուղղությամբ ճանապարհի վրա, այլ տրանսպորտ սպասելիս: Իսկ ահա հարավ-կորեական Home Plus սուպերմարկետների ցանցը առաջարկում է սպասելու ժամանակ ձեռք բերել տան համար անհրաժեշտ պարագաներ:

Home Plus սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերը հայտնվել են  սեուլյան մետրոպոլիտենի յուրաքանչյուր կայարանում: Ընդ որում, դրանք անվանել լիարժեք սուպերմարկետ չի կարելի: Վիրտուալ խանութներն էլ եզակի նորարարություն են մանրածախ առևտրի ոլորտում:

Home Plus-ի ղեկավարությունը որոշեց մետրոյի կայարաններում տեղադրել ապրանքների նկարներով և գներով ստենդներ: Այսպես, փոխադրամիջոց սպասող մարդը կարող է շրջել և ընտրել ցանկացած  ապրանք: Բավական է միայն բջջային հեռախոսի կամերան ուղղել QR-կոդի վրա, իսկ այնուհետև հաստատել գնումը: Դրա համար Home Plus-ում մշակել են հատուկ ծրագիր, որն անվճար է և հասանելի բոլորին. հնարավոր է գնումներ կատարել և վճարել պլաստիկ քարտերով:

Պատվերներն անմիջապես պատրաստվում են և ուղարկվում պատվիրատուի նշած հասցեով՝ նախքան վերջինիս այնտեղ հասնելը:

Այս հետաքրքիր նորամուծության շնորհիվ՝ Home Plus սուպերմարկետների ցանցի վիրտուալ վաճառքի ծավալներն ավելացել են 130%-ով: