ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

BOXES  մարտկոց երկուսը  մեկում 

 

Deltacalor ընկերությունը թողարկում է Boxes էլեկտրական մարտկոցի անսովոր մոդել: Այն յուրօրինակ սարք է, որը պարզապես կարելի է բնութագրել որպես «երկուսը մեկում»: Նորույթն իրենից ներկայացնում է չժանգոտվող պողպատից շրջանակ, որի ներսում տեղակայված են թափանցիկ պոլիմերային նյութից պատրաստված 3 դարակ: Դրանց վրա կարելի է տեղավորել, ասենք, սրբիչներ, եթե սարքը տեղակայված է լոգասենյակում, կամ գրքեր, եթե սարքը ջեռուցում է հյուրասենյակը: Մի խոսքով Boxes մարտկոցը բոլորովին նման չէ ջեռուցման սարքավորման. այն յուրօրինակ մինիմալիստական դարակաշար է: Նորույթի չափսերը (1700x500x450մմ) և գույների բազմազանությունը (կարելի է ընտրել ցանկացածը RAL սանդղակով) թույլ են տալիս յուրաքանչյուր ինտերիերի համար ընտրել հարմար մոդել: Մարտկոցի հզորությունը 923 Վտ է, իսկ աշխատանքային ճնշումը 6 բար: