ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Գիտնականները սկսել են կարդալ մարդկանց մտքերը

 

Ամերիկացի գիտնականները վերծանել են մարդկային ուղեղի ազդանշանները և դրանք փոխադրել խոսքի: Փորձարկման ընթացքում գիտնականները “գուշակել” են այն խոսքերը, որոնք մարդը մտովի է արտաբերել: Որոշ թեստերի ընթացքում “մտքերի կարդալը” տվել է 90 % արդյունք:

Յուտի համալսարանի գիտնականները էպիլեպսիայով հիվանդ մարդկանց  ուղեղի խոսակցական կենտրոնների վրա տեղադրել են երկու խուրձ` յուրաքանչյուրում 16-ական, 1մմ տրամագծով էլեկտրոդ:  Դրանց միջոցով ֆիքսում են ուղեղի ազդանշանները այն ժամանակ, երբ մարդն  արտաբերում է հետևյալ տաս բառերը. այո, ոչ, տաք, սառը, ուտել, խմել, բարև, ցտեսություն, շատ, քիչ: Հավաքված տեղեկատվության շնորհիվ հետազոտողները որոշել են, թե հատկապես որ բառերն է մարդն արտասանում: “Այո” և “ոչ” բառերի դեպքում ճիշտ պատասխանը կազմում է 90% է: Այլ բառերի դեպքում ավելի դժվար է լինում: Գիտնականների խոսքերով  մեթոդը հեռանկարային է այն մարդկանց համար, ովքեր տարբեր պատճառներով կորցրել են խոսելու ունակությունը: