ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ճաղատացման պատճառը

 

 

Պենսիլվանիա նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցողունային բջիջները վճռորոշ դեր են խաղում մարդու ճաղատացման գործում: Հետազոտության ընթացքում  պարզվել է, որ գլխի ողջ մազային ծածկույթում (անկախ մազածածկույթի խիտ կամ նոսր լինելուց) գտնվում են միևնույն քանակությամբ ցողունային բջիջներ: Սակայն մասնագետները նկատել են, որ ճաղատության դեպքում գլխի որոշակի հատվածներում առաջանում են այսպես կոչված  ‘‘ բջիջ-նախորդողներ’’, որոնք չկրճատելով դրանց քանակը, արգելակում են ցողունային բջիջների գործունեությունը: Տարիներ առաջ նույն համալսարանում անցկացվեցին մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքում պարզվել են որ սաղմնային ցողունային բջիջները կարող են խթանել մազածածկույթի ինտենսիվությունը հասուն մկների մոտ: Որոշ ժամանակ անց ճապոնացի գիտնականներին հաջողվեց նմանօրինակ մեթոդով օգտագործել լաբորատոր մկների ատամներից ստացված ցողունային բջիջները: Տվյալ դեպքում մազերի աճը արագանում է 60%: Արտահայտված ճաղատություն հիմնականում նկատվում է տղամարդկանց մոտ, սակայն քիմիական ներկերի հաճախակի օգտագործման հետևանքով կանայք նույնպես հաճախակի են բախվում այս խնդրի հետ: