ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ռուս գիտնականները կարողանում են վերականգնել նյարդերը

 

Հեռավոր արևելքի գիտնականները մշակել են եզակի տեխնոլոգիա, որի օգնությամբ կարելի է սերտաճեցնել վնասված նյարդները: Մինչև վերջին ժամանակներս նմանատիպ երևույթ հնարավոր չէր պատկերացնել: «Նյարդային բջիջները չեն վերականգնվում» այս արտահայտությունը  համապատասխանում էր իրականությանը: Հնարավոր  չէր վերականգնել ոչ միայն վնասված նյարդաթելերը, այլև նույնիսկ առանձին նեյրոնները:  Այդ դեպքում, եթե մարդը, նույնիսկ աննշան վնասվածք էր ստանում, ասենք ողնուղեղի որևէ հատվածում, ապա  ընդմիշտ կորցնում էր որոշակի շարժողական կամ զգայական ֆունկցիաները: 

Իսկ բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Ստենֆորդի համալսարանի  գիտնականները կարողացել են մկների մաշկի հասուն բջիջները առանց միջանկյալ ստադիայի վերածել լիաֆունկցիոնալ նյարդային բջիջների, որը հնարավորություն կտա բուժման նորագույն մեթոդներ կիրառել նյարդային հիվանդությունների, ողնուղեղի ծանր վնասվածքների ժամանակ: