ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Դեղատոմս ըստ եղանակի   

 

Ստոկհոլմի թագավորական ինստիտուտի գիտնականները բժիշկներին  խորհուրդ են տալիս դեղատոմս գրելիս ուշի-ուշով հետևել եղանակի տեսությանը: Նորագույն հետազոտությունները ցույց են են տալիս, որ օրգանիզմի կողմից դեղորայքի յուրացումը կախված է եղանակային պայմաններից: Օրինակ` արևային օրերին ակտիվանում է վիտամին D, այն արագացնում է CYP3A4 ֆերմենտի սինթեզը, որն էլ պատասխանատու է դեղորայքի յուրացման համար: