ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Նոր դեղամիջոց  ստեղծելու ճանապարհին

 

Երուսաղեմի համալսարանի գիտնականները շատ կարևոր հայտնագործություն են կատարել ՍՊԻԴ-ի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու ճանապարհին:

 Նրանք ստեղծել են իմունադեֆիցիդով վարակված բջիջի  այսպես կոչված ինքնաոչնչացման մեխանիզմը: Նշենք, որ այս ցնցող արդյունքը ստացվել է միայն լաբորատոր պայմաններում և դեռևս չի փորձարկվել:

Հայտնի է, որ հիվանդության հարուցիչը ընկնելով ԴՆԹ-ի առողջ բջջի մեջ վերարտադրում է իր 2-3 շտամներին, որոնք էլ իրենց հերթին վարակում են նոր առողջ բջիջների, և աստիճանաբար շղթայական ռեակցիայի միջոցով վարակվում է ամբողջ օրգանիզմը: Իսկ ինչ կարող է տեղի ունենալ, եթե վերարտադրվի ոչ թե 2-3, այլ 15-20 շտամ: Այդ դեպքում մարդկային բջիջը  վիրուսի համար դառնում է գերեզման, բջիջը  պայթում է, ոչնչացնելով նաև վիրուսը: Միկրոբիոլոգիայում ինքնաոչնչացման այդ պրոցեսը կոչվում է ապտոզ: Հետազոտական խմբի ղեկավար Աբրահամ Լոյտերը ստեղծել է մի նյութ` պեպտիդ, որը  բջջի մեջ ընկած վիրուսին ստիպում է ակտիվորեն վերարտադրել իր նմանակներին, դրդելով  դրանց ինքնաոչնչացման: Պեպտիդը առողջ բջիջներին  բոլորովին չի վնասում: Սա նշանակում է, որ կարելի է ոչնչացնել վարակված բջիջներին  և բուժել հիվանդությունը, սակայն այս ամենը դեռևս գտնվում է լաբորատոր փորձանոթի մակարդակի սահմաններում:  Ինչ արդյունք կարելի է սպասել, երբ սկսվեն փորձարկումները.  սկզբում` մկների, շիմպանզեների, իսկ այնուհետև` մարդկանց մոտ: Արդյո±ք գիտնականների հետազոտությունների արդյունքում ստացված նյութը հնարավորություն կտա 33 միլիոն հիվանդ և վարակակիր մարդկանց հույս փայփայել, որ մոտ ապագայում  կարող են ազատվել այդ տանջալի հիվանդությունից, եթե այո, ուրեմն Երուսաղեմի շատ փոքրիկ ու համեստ լաբորատորիան իր ուրույն տեղը կունենա բժշկության պատմության մեջ և վերջ կդնի 20-րդ դարի ժանտախտին: