ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Հավերը հաղթեցին գրիպին...

 

Անգլիացի գիտնականները աճեցրել են գենամոդիֆիկացված հավեր, որոնք ընդունակ չեն տարածել  թռչնագրիպ, հաղորդում է The Independent-ը: Հետազոտողների կարծիքով իրենց մշակած տեխնոլոգիան թույլ է տալիս գյուղատնտեսական կենդանիներին ազատվել վիրուսային ինֆեկցիաներից,որոնք փոխանցվում են մարդկանց:

Հավերին գրիպից պաշտպանելու համար Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարաններում հավերի գենոմին ավելացնում են ԴՆԹ-ի սինթետիկ հատված: Կոդավորվելով այս հատվածով, ՌՆԹ-ի մոլեկուլը ընդունակ է մեկուսացնելու վիրուսային սպիտակույցը, որը վճռորոշ դեր է խաղում գրիպի վիրուսի բազմացման մեջ: Այսպիսով, գենամոդիֆիկացված հավերը կարող են պաշտպանվել A տիպի` թռչնային (A/H5N1), խոզային (A/H1N1) և այլ տիպի վիրուսային  գրիպներից:

Ըստ գիտնականների, հավերի վրա փորձարկված այս մեթոդը ընդունելի է նաև այլ թռչունների և կենդանիների համար:Գյուղատնտեսության մեջ այս մեթոդիկայի ներդրումը խիստ ցանկալի է նաև համաճարակային տեսակետից, քանի որ կենդանիներին վարակած վիրուսները խիստ վտանգավոր են նաև մարդկանց համար: