ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Թղթի հաստության արևային մարտկոցները որպես

պատուհանի կամ տանիքի ծածկոց

                                        

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները հրապարակել են  նոր հետազոտական  նախագծի առաջին արդյունքները: Հետազոտությունների նպատակն է թղթի հաստությամբ արևային մարտկոցների ստեղծումը, որոնք հնարավոր կլինի օգտագործել որպես պատուհանների կամ տանիքների ծածկույթ: Նոր արևային մարտկոցները կարող են արտադրել հոսանք, որը բավարար է փոքրիկ լուսադիոդային դիսփլեյի սնուցման համար: Հետազոտական խումբը նախատեսում է «թղթե» արևային մարտկոցների կիրառումը շերտավարագույրների (ժալյուզի) կամ գալարավարագույրների և, նույնիսկ, դյուրակիր համակարգիչների (նոութբուք) վրա:

Այս տեխնոլոգիայի գաղտնիքը շերտային արտադրական գործընթացն է, որը կարելի է շտկել` հաշվի առնելով տարբեր պահանջներ:
«Թղթե» ճկուն արևային մարտկոցների ստեղծման համար օգտագործվում է ամուր նյութի հինգ շերտ, որոնք անցկացված են թղթի հիմքին և որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը: