ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Կոկաինի օգտագործումը ծերացնում է ուղեղը

 

Քեյմբրիջի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ կոկաին օգտագործողների շրջանում ուղեղի ծերացումն երկու անգամ ավելի արագ է տեղի ունենում, քան նրանց մոտ,ովքեր այն չեն օգտագործում:

Տարիների ընթացքում ուղեղի ծերանալու հետ մեկտեղ կորում է նաև դրա թաղանթի մեջ առկա գորշ հեղուկը, ինչի հետևանքով առաջ են գալիս հիշողության կորուստը և մի շարք մտավոր ունակությունների անկում: Կոկաինային կախում ունեցող միջին տարիքի մարդկանց մոտ նկատվում են ծերության տարիքին բնորոշ երևույթներ, ինչը ևս մեկ անգամ վկայում է այդ թմրանյութի` ուղեղի վրա ունեցած վնասակար ազդեցության մասին:

Գիտնականները ռենտգենի միջոցով նկարել են կոկաին օգտագործողների և դրա օգտագործումից զերծ մնացողների ուղեղները:

Ստացված պատկերներից պարզվել է, որ առաջին խմբի մոտ գորշ հեղուկի տարեկան կորուստը երկու անգամ ավելի շատ է, քան երկրորդ խմբի անդամների մոտ: