ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Նոր լամպ

 

General Electric ընկերությունը ներկայացրել է կոմպակտ հալոգենա-ֆլուորեսցենտային լամպ, որն այնքան էկոնոմ է, որքան սովորական կոմպակտ ֆլուորեսցենտային լամպը:  Ընկերության ներկայացուցիչները հավաստում են, որ նոր հիբրիդային լամպում միայն 1մգ սնդիկ է, ինչը 4 անգամ քիչ է վիճակագրական միջին տվյալներից և 0,5մգ-ով պակաս, քան Sylvania ընկերության սնդիկի նվազ պարունակությամբ լամպը: Վերջինիս բաղադրության մեջ կիրառվում է 1,5մգ սնդիկ:

Այս լամպերը կոչվում են հիբրիդային, քանի որ մեկ լամպում իրականում երկուսն են՝ պատրաստված տարբեր տեխնոլոգիաներով: Առաջինը շիկացման հալոգենային լամպ է, որը հասնում է առավելագույն լուսարձակման հոսանքի մատակարարումից կես վայրկյան հետո  և անջատվում այն ժամանակ, երբ հիմնական ֆլուորեսցենտային լամպը գտնվում է լուսարձակման օպտիմալ մակարդակում:

Նոր հիբրիդային GE Reveal и GE Energy Smart Soft White լամպերը լուսարձակման առավելագույն հաճախականության հասնում են միանգամից՝ առանց  տաքացման վրա ժամանակ ծախսելու:

Ի դեպ, հիբրիդային լամպի շահագործման ժամկետը նույնն է, ինչ սովորական կոմպակտ ֆլուորեսցենտային լամպինը: Այն կազմում է մոտավորապես 8000 ժամ: Հիշեցնենք, որ շիկացման միջին լամպը ծառայում է գրեթե 1000 ժամ: