ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

ԱՐՏ-ՕԲՅԵԿՏ ԴՆԹ-ԻՑ

 

Genomix ընկերությունը մշակել է DeScript տեխնոլոգիան, որը նպաստել է դիզայնի բնագավառում նոր ուղղության ստեղծմանը: Այս երևույթի հիմքում ընկած է գիտական փաստերի ընկալումը գեղարվեստական ձևով:
DeScript-ն արտասովոր պատկեր է` ստեղծված մարդու ԴՆԹի-ի հիման վրա և հետևապես իր տեսակում միակն է: ԴՆԹ-ի կառուցվածքի մասին ինֆորմացիա ստանալու համար բավական է մարդու այտի ներսի մասից քսուք վերցնել: 

Հատուկ մշակումից հետո ԴՆԹի-ի մոլեկուլները խմբավորվում են լուծույթում` կազմելով անկրկնելի գրաֆիկական նախշ: Այնուհետև այն տեղափոխում են թղթի, ապակու կամ պաստառի վրա:
Պատրաստի նկարին կարելի է տալ ցանկացած գունային երանգ և չափս, ինչպես նաև ստանալ ինֆորմացիա գենետիկ նախատրամադրվածության մասին: DeScript-ն ինտերիերի դեկորատիվ հարդարման նորագույն եղանակ է, որը տան կահավորումը դարձնում է յուրօրինակ: