ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Գիտնականները աշխատում են ստեղծել առանց բարձրախոսի բջջային հեռախոս: Տարբերակներից մեկն է ձայնալարերի շարժման ժամանակ առաջացող էլեկտրամագնիսական տատանումներին արձագանքող օձիքը: Մի այլ տարբերակ են պարանոցին ամրացված սենսորները, որոնք գրանցում են խոսակցության ընթացքում առաջացող էլեկտրամագնիսական փոփոխությունները: Հատուկ համակարգը վերլուծում է այդ տվյալները` վերականգնելով բառերը: Գիտնականների կարծիքով` նոր տեխնոլոգիան կհեշտացնի զինվորականների փոխհաղորդակցումը խոսակցական սարքերի միջոցով: Բայց սարքն ունի թերություն. Կանչն ընդունող բաժանորդը լսելու է ոչ թե զրուցակցին, այլ արհեստական ձայն: