ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

«Խելացի» ծորակը կօգնի խնայել ջուրը

 

Եթե դուք սովոր եք լոգանք ընդունելու ժամանակ օգտագործել մեծ քանակությամբ ջուր և նույնիսկ ցանկության դեպքում չեք կարող ստիպել Ձեզ խնայել այն, ապա այդ խնդրին կարող ենք առաջարկել լուծում:
Այն կոչվում է Quantitative Tap (բառացի թարգմանությամբ նշանակում է քանակական փական): Վերջինս գիտի, թե որքան ջուր է անհրաժեշտ առօրյա օգտագործման համար, ուստի մատակարարում է միայն այն քանակը, որի կարիքն իրոք կա: Այս «խելացի» ծորակը կօգնի Ձեզ խնայել ջուրը:

Ծորակի վրայի թայմերը միանում է՝ բաց թողնելով ջրի անհրաժեշտ չափաբաժինը, իսկ յուրաքանչյուր 30 վայրկյանից անջատում է ծորակը: «Խելացի» Quantitative Tap ծորակը սարքավորված է նաև հեղուկ-բյուրեղապակյա մոնիտորով՝ նախատեսված ջրի ջերմաստիճանի և թայմերի կարգավորման համար: