ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Նանոարծաթյա թուղթը որպես ջրի մաքրազերծման միջոց  

 

Երկրագնդի վրա շատ հաճախակի տեղի ունեցող բնական աղետները` երկրաշարժները, ցունամին  բերում են աղեստամոքսային բազմաթիվ հիվանդությունների  նույնիսկ խոլերայի, խմելու ջրի վատ որակի պատճառով:

Նմանատիպ վտանգներից խուսափելու նպատակով Մակգիլլա  համալսարանի գիտնականները ստեղծել են  արծաթի նանոմասնիկներով պատված թղթե ֆիլտրեր, որոնք փրկություն են աղետի գոտիների համար: Մասնագետները ծակոտկեն թուղթը պատել են արծաթի նանոմասնիկներով` 1գ թղթին  5,9 մգ արծաթի նանոմասնիկներ: Էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում  է, թե ինչպես է ֆիլտրը մաքրում բոլոր բակտերիաները: Այս ֆիլտրը նախատեսված չէ ամենօրյա օգտագործման համար: Դրանք օգտագործում են արտակարգ պատահարների ժամանակ: