ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Նանոտեխնոլոգները ստեղծել են նանոսպունգ, որը կարողանում է ներծծել վտանգավոր թույները

 

 Ամերիկյան նանոտեխնոլոգները ստեղծել են հատուկ նանոսպունգ, որը կարող է ներծծել բակտերիաների արտադրած նյութերը կամ օձերի և միջատների թույները: Այն փորձարկել են մկների վրա՝ դրանց բարեհաջող կերպով փրկելով մահացու թույնի ներարկումից:

Չժանը և նրա գործընկերները ստեղծել են օրգանիզմը բակտերիալ և կենդանական թույներից պաշտպանելու յուրահատուկ հնար՝ ստեղծելով «քողարկման» համակարգը, ինչը թույլ է տալիս նանոմասնիկներին խուսափել մարդու իմունային համակարգի ուշադրությունից: Ըստ գիտնականների՝ «մաքուր» նանոմասնիկները չեն կարող երկար մնալ արյան մեջ, որովհետև իմունային համակարգը դրանք ճանաչում է որպես օտարածին մասնիկներ և բավականին արագ ոչնչացնում է դրանք:

Գիտանականները լուծել են այս խնդիրը՝ պատրաստելով «մուշտակ». այս թաղանթը կատարում է միանգամից 2 դեր՝ այն նանոմասնիկները թաքցնում է արյան իմունային բջիջներից և թույլ է տալիս ավելի լավ կլանել թույնի մոլեկուլները, որոնք նպատակ ունեն ոչնչացնել էրիտրոցիտները: Գիտնականները պատրաստել էին նանոմասնիկների ոչ մեծ խմբաքանակ և դրանք փորձարկել են մկների վրա՝ նախապես նրանց ներարկելով մահացու Staphylococcus aureus թույնը:

Փորձն ավարտվել է հաջողությամբ: Նանոմասնիկները «ապրել» են 40 ժամից ավել և հաջողությամբ կլանել են թույնի մեծ մասը: Այն բանից հետո, երբ «մուշտակը» կազմալուծվել է, իմունային բջիջները դրանք տեղափոխել են լյարդ, որտեղ թույները և մասնիկները հաջողությամբ վերացվել են: