ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Տեսողական ինֆորմացիան ազդում է համի վրա

 

Նեստլե հետազոտական կենտրոնի աշխատակիցները պարզել են, որ ածխաջրերով հարուստ սննդին նայելիս, ինչպիսիք է օրինակ պիցցան, այն ավելի համեղ է թվում: Փորձը ցույց է տվել, որ արտաքնապես պիցցան կամ թխվածքներն ավելի գայթակղիչ են եղել, քան օրինակ ձմերուկը կամ կանաչ լոբին:

Գիտանականների խոսքով` սա ապացուցում է սննդի տեսողական ընկալման կարևորությունը: Մեկ հայացքը բավարար է, որ մարդը համի մասին պատկերացումներ կազմի:

Փորձի ժամանակ 14 կամավորներին ցուցադրել են սննդի նկարներ, բացի այդ սկանավորել են նրանց գլխուղեղները, պարզելու` արդյոք մարդը հաճույք է ստանում այս կամ այն նկարից: Պարզվել է, որ ածխաջրերով հարուստ սննդի նկարներն ավելի մեծ հաճույք են պատճառել մարդկանց: Մասնագետների կարծիքով, այս ենթադրություններն առաջիկայում թույլ կտան բուժել սննդային խանգարումները: