ՆՁԱԿ
   
 

Գիտություն

  

Հինգ տարի անց դեղատներում ծերության դեմ դեղորայք կհայտնվի

 

 

Հինգ տարվա ընթացքում արդեն հասանելի կլինի ծերության դեմ պայքարի դեղորայքը, հայտնել են Սիդնեյի համալսարանի աշխատակիցները: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ շնորհիվ  ռեսվերատրոլուի` խաղաղի կեղևի մեջ պարունակվող միացությանը,  հնարավոր է պատրաստել կյանքը երկարացնող և տարիքի հետ կախված հիվանդությունները կանխող  դեղորայքը:

Ըստ հետազոտողների` նորույթը կարող է օգնել պայքարել մոտ 20 հիվանդությունների, այդ թվում` Պարկինսոնի և Ալկցհեյմերի, սրտանոթային և այլ հիվանդությունների դեմ: Բացի այդ, այն ի վիճակի է դանդաղեցնել ծերացման գործընթացը:

Մասնագետները կլինիկական փորձարկում են անցկացրել երկրորդ տեսակի դիաբետով և փսորիազով հիվանդների շրջանում: Արդյունքում դիաբետիկների մոտ լավացել է մետաբոլիզմը, իսկ փսորիազով տառապողների մոտ նվազել է կարմրությունը:

Ծերացման գործընթացն անշրջելի չէ, նոր դեղորայքի օգնությամբ մարդիկ կարող են ապրել մինչև 150 տարի: