ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականներին հաջողվեց նոր սիրտ  աճեցնել

 

 

Ճապոնացի գենետիկները ռուս գիտնական Կոնստանտին Ագլաձեի ղեկավարությամբ նոր էջ են բացել բժշկության ոլորտում, որը կփրկի միլիոնավոր մարդկանց: Նրանք առաջին անգամ ցողունային բջիջներից աճեցրել են մարդու կենդանի սիրտ: Սա բեկում է ոչ միայն փոխպատվաստման, այլև դեղագործության ոլորտում: Այս օրգաններից կարելի է ստանալ արդյունավետ դեղամիջոցներ:

Հայտնագործության վրա գենետիկներն աշխատում էին 5 տարի: