ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Ուղեղի տկարության դեմ նոր պատվաստանյութ

 

Իսպանացի գիտնականները ստեղծել են պատվաստանյութ, որն ի վիճակի է դադարեցնել Ալցգեյմերի հիվանդության զարգացումը, իսկ որոշ դեպքերում էլ՝ բուժել այն զարգացման նախնական փուլում:

Այսօր աշխարհում այս հիվանդությամբ տառապում է 36 միլիոն մարդ, իսկ գիտական հաշվարկներով 2030թ. այս թիվը կգերազանցի 66 միլիոնը: Նոր պատվաստանյութը ''ստիպում է'' իմունիտետին՝ պայքարել նյարդային հյուսվածքների ամիլոիդային թերզարգացումների դեմ: ԱՄՆ-ն արդեն թույլատրել է պատվաստանյութի զանգվածային թողարկումը: