ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները ստեղծել են թաղանթ, որը ստիպում է սրտին մշտապես բաբախել

 

ԱՄՆ-ի Վաշինգտոնի և Իլինոիսի համալսարանների գիտնականները համատեղ հետազոտությունների արդյունքում 3D տպիչով ստեղծել են արտաքին թաղանթ, որն ունակ է ընդմիշտ ապահովել սրտի բաբախյունը։

Բարակ թաղանթը շատ ճկուն է, այնպես է ստեղծված, որ կարող է տարածվել ամբողջ սրտի վրա։ Այն համալրված է փոքրիկ էլեկտրոդներով, որոնք հետևում են սրտի աշխատանքին՝ կարգավորելով այն։ Երբ էլեկտրոդները զգում են, որ մարդու մոտ կա կաթվածի կամ առիթմիայի առաջացման վտանգ՝ դրանք սկսում են էլ ավելի ինտենսիվ աշխատել ու արհեստականորեն խթանել սրտի նորմալ աշխատանքը։

Գիտնականները լիահույս են, որ հետագայում իրենց ստեղծած թաղանթի շնորհիվ հնարավոր կլինի կանխել սրտի կաթվածը։

 Նրանք նշել են, որ բժշկությունից կպահանջվի 10-15 տարի, որպեսզի թաղանթը վերջնականապես պատրաստ լինի օգտագործման համար։