ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Աղի օգտագործման չափաբաժնի նվազեցումը կանխում է ինֆարկտի և ինսուլտի վտանգ

 

Կերակրի աղի ցածր չափաբաժնի օգտագործումը կարող է կանխել ինֆարկտը և ինսուլտը:
Աղի վտանգների մասին իրազեկման քարոզարշավը 2003թ.-ից մինչև 2011թ.-ը տեղի է ունեցել մի շարք երկրներում և հանգեցրել է նրան, որ աղի օգտագործումն աշխարհում նվազել է 15% -ով` 9.5-ից հասնելով 8.1 գրամի օրական:
Նույն ժամանակահատվածում սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահացությունների թիվը նվազել է 40%-ով:
 «Հանրային առողջության տեսակետից դա փայլուն քաղաքականություն է, քանի որ մարդիկ սկսել են վերահսկել իրենց սննդակարգը»,-նշել է բրիտանացի պրոֆեսոր Գրեմ Մակգրեգորը:
Նա նշել է, որ պետք է համոզել մարդկանց, որ սեփական սննդակարգին հետևելը շատ ավելի արդյունավետ է, քան հետագա բուժումը:
Աղը բարձրացնում է արյան ճնշումը, որն իր հերթին սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական պատճառ է հանդիսանում: