ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Գիտնականները հաստատել են Լուսնի տարիքը

 

Լուսինը գոյացել է Արեգակնային համակարգի ձևավորումից 100 մլն տարի անց, վկայակոչում է Աստղագետների միջազգային խումբը: Արեգակնային համակարգը, ինչպես ենթադրում են գիտնականները, գոյացել է մոտ 4.6 մլրդ տարի առաջ ձգողական կոլապսի հետեւանքով, որը տեղի է ունեցել անվաձև միջաստղային ամպի փոքր հատվածում: Գիտնականները հայտնաբերել են նաև այսպես կոչված «երկաբանական ժամացույցը»: Հետազոտողները Ֆրանսիայից, Գերմանիայից և    ԱՄՆ-ից կառուցել են Մերկուրիի, Վեներայի, Երկրի և Մարսի համակարգչային 259 մոդել: Վերլուծություն անցկացնելիս՝ նրանք կապ են հայտնաբերել այն հանգամանքների միջև, թե երբ է տեղի ունեցել Երկրի բախումը հսկայական տիեզերական մարմնի հետ, և մի շարք մարմինների հետ, որոնք այնուհետ միացել են Երկրին: «Մենք հիացած էինք, երբ գտանք այդ ժամացույցը, որը չի ենթարկվում ժամանակագրության ռադիոչափական մեթոդներին»,- նշել է հետազոտության հեղինակ Սեթ Յակոբսոնը: