ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

ԱՄՆ-ն հաջողությամբ անօդաչու նավակներ է փորձարկել

 

ԱՄՆ-ն պատրաստվում է զինանոց ընդունել առանց անձնակազմի պարեկային նավակներ, որոնք ավտոմատ ռեժիմով կուղեկցեն խոշոր նավերը, հաղորդում է ամերիկյան ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Մեթյու Կլանդերը: Նրա խոսքերով՝ օգոստոսին 11 մետր երկարությամբ նավակների փորձարկումներն անցկացվել են Վիրջինիա նահանգի Ջեյմս գետի վրա: Մի նավը ուղեկցել է ավտոմատ կառավարմամբ 13 նավակ, որոնցից հինգը զբաղվել են հսկողությամբ, ութն ուղղվել է պայմանականորեն կասկածելի նավը հետազոտելու: Թիրախը շրջապատել են և թույլ տվել գլխավոր նավին անվտանգ անցնել դրա կողքով: Կլանդերի խոսքերով՝ ցուցադրության ժամանակ, որը նրա խոսքերով «առաջընթաց» է դարձել, նմանակվել է նեղուցով անցումը: Կլանդերի խոսքերով՝ նավակները կարող են զինել գնդացիրներով, իսկ 20 նման նավակների գործողություններին կհետևի մեկ մարդ: