ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Դեղորայքը պետք է օգտագործել օրվա որոշակի ժամանակահատվածում

 

Օրվա տարբեր ժամերին օրգանիզմի աշխատանքի ժամանակ երկու հանգուցային պահեր է առաջանում, որոնք ազդում են հյուսվածքների վիճակի վրա:
Այս բացահայտման հեղինակները Փենսիլվանիայի համալսարանի գիտնականներն են: 12 բջջի հյուսվածքների և ԴՆԹ աշխատանքի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արևածագից և մայրամուտից առաջ ակտիվության նշանակալի տեղաշարժեր են տեղի ունենում:
Մասնագետների կարծիքով՝ այդ փաստն անհրաժեշտ է հաշվի առնել դեղամիջոցների նշանակման պարագայում: Հայտնի է, որ օրգանիզմի ներքին ժամերն ազդում են բազմաթիվ ասպեկտների՝ ուշադրության, տրամադրության, ֆիզիկական ուժի վրա:



Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ գեների 43%-ը կապված են սպիտակուցների արտադրման հետ և փոփոխում են իրենց ակտիվությունը օրվա տարբեր ժամերին: Տարբեր օրգաններում դրանք տարբեր են լինում, ինչն էլ անհրաժեշտություն է առաջացնում լրջագույնս հետևել հիվանդների դեղորայքի օգտագործման ժամերին: