ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Դարչինը՝ պարկինսոնի հիվանդության բուժման անվտանգ միջոց


Ռաշ համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ սովորական դարչինը յուրահատուկ հատկություններ ունի: Այն արգելակում է ուղեղում պարկինսոնի հիվանդության համար պատասխանատու բիոմեխանիկական, բջջային և անատոմիական փոփոխությունները: Ուսումնասիրությունը ցույց են տվել, որ դարչինի շնորհիվ առաջացած միացությունները մուտք են գործում ուղեղ և արգելակում են Parkin և DJ-1 պաշտպանիչ սպիտակուցների տրոհումը: Նյարդաբան Ֆլոյդ Դեյվիսի խոսքով՝ դարչինը կարող  է դառնալ պարկինսոնի հիվանդության զարգացումը դանդաղեցնող անվտանգ մեթոդներից մեկը: