ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Հայտնաբերվել է բարձրակրունկ կոշիկի ևս մեկ վնասակար հատկություն

 

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը կհամաձայնեն, որ բարձրակրունկ կոշիկների երկարատև կրումը կարող է հանգեցնել հոդացավերի, ոտքի, ոտնաթաթի և անգամ մեջքի ցավերի: Ի լրում այս ամենի՝ մոտ 14 հազար առողջ կանանց շրջանում անց կացված հետազոտությունն ապացուցել է, որ 10 սմ բարձր կրունկ ունեցող կոշիկները վնասում են նաև ծնկների անոթները՝ ինչը կարող է հանգեցնել օստեոարթրիտի: Ամեն անգամ, երբ կինը հագնում է նման կոշիկներ, նա ուժեղ ծանրաբեռնվածության է ենթարկում իր հոդերը: Հատկապես մեծ վտանգի տակ են ավելորդ քաշ ունեցող կանայք: Նշենք, որ օստեոարթրիտը անբուժելի հիվանդություն է, որն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ: