ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Մեղրն ավելի արդյունավետ է, քան հակաբիոտիկները

 

Շվեդ գիտնականները կարողացել են պարզել, թե ինչով է մեղրն օգտակար առողջությանը և ինչպիսի բաղադրիչներ են ապահովում դրա մանրէասպան հատկությունները: Այդ յուրահատուկ խումբը կազմված է 13 կաթնաթթվային բակտերիաներից: Նոր բացահայտման մասին նշվում է International Wound Journal ամսագրում, իսկ կարճ դրան կարելի է ծանոթանալ Լունդի համալսարանի մամուլի հաղորդագրության միջոցով: Ուսումնասիրությունները կատարվել են լաբորատորիայում հատուկ մշակված մեթոդաբանությամբ: Գիտնականները գտնում են, որ մեղրը բավականին օգտակար է և դա պայմանավորված է դրանում գտնվող բաղադրիչներով, իսկ հակաբիոտիկներում ակտիվ բաղադրիչը միայն մեկն է: