Նիգերիացի հետազոտողները ստեղծել են «խելացի» կրծկալ, որը կարող է զարգացման վաղ փուլում ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը
Նիգերիացի հետազոտողները ստեղծել են «խելացի կրծկալ, որը, նրանց պնդմամբ, կարող է զարգացման վաղ փուլում ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը:
Նախնական օրինակը պարունակում է փոքր ուլտրաձայնային զգայակներ, որոնք սկանավորում են կուրծքը՝ բացահայտելով գոյացությունները:
Հետազոտողների թիմը լիահույս է, որ իրենց գյուտը հնարավորություն կտա առաջընթաց գրանցել աֆրիկյան երկրներում, որտեղ կանանց մեծ մասը վաղ ախտորոշման հետ կապված խնդիրների է բախվում: