Արեգակնային համակարգում կա յոթ վայր, որտեղ կարող է կյանք գոյություն ունենալ
Կյանքի այլմոլորակային ձեւերի առկայությունը մարդկությանը անհանգստացնում է դարեր շարունակ: Ներկայումս կենսաբանական կյանքի ձեւերի ակտիվ որոնումներ են ընթանում այլ տիեզերական մարմինների վրա։ Ամերիկացի գիտնականների խումբը հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում Արեգակնային համակարգի յոթ օբյեկտ են հայտնաբերել, որոնցում, ենթադրաբար, կյանք կարող է ծնվել: Հաղորդվում է, որ աստղագետները մշակել են չափանիշ, որով նրանք բացահայտել են համակարգի տիեզերական օբյեկտները, որոնք հարմար են կենսաբանական ձեւերի ձեւավորման համար։ Գիտնականները պայմանական սանդղակն անվանել են մանրէների բնակելիության ինդեքս (MHI): Դրանում գիտնականները հաշվի են առել որոշ ֆիզիկական գործընթացներ, որոնց բնութագրերը մոտավորապես նման են երկրայինին։
Ընդհանուր առմամբ ներառվել է վեց չափանիշ՝ ճնշում, թթվայնություն, ջերմաստիճան, աղիություն եւ ուլտրամանուշակագույն ճառագայթում: Այնուհետեւ գիտնականները վերլուծել են միջավայրերի տեսակները, որոնք նման են Երկրի միջավայրին:
Ըստ ստացված բնութագրերի՝ գիտնականներն ուսումնասիրել են Արեգակնային համակարգի տիեզերական օբյեկտներն ու մարմինները։ Մարս եւ Պլուտոն մոլորակները հայտնվել են նկարագրված պահանջների ներքո, ինչպես նաեւ ենթադրվում է կյանքի առկայություն Էնցելադուսի, Եվրոպայի, Տիտանի, Գանիմեդի եւ Կալիստոյի վրա։ Գիտնականները նշել են, որ կյանքի զարգացման ամենաշատ «շանսն» ունի Էնցելադուսը։ Հաջորդը Մարսն ու Եվրոպան են։