ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները գտել են պլաստիկի թափոններն օճառի վերածելու միջոցը

Չնայած գիտնականների եւ արդյունաբերության ջանքերին՝ պլաստիկե թափոնների վերամշակումը դեռ թույլ է իրականացվում։ Պլաստիկն աղտոտում է շրջակա միջավայրը՝ հողը, ջուրը, օդը, այդտեղից էլ ընկնում է կենդանիների և մարդկանց օրգանիզմ, սպանում բույսերը։
Ինչպես տեղեկացրել է Science ամսագիրը, պլաստիկե թափոնների մոտ 60 տոկոսը մնում է աղբավայրերում կամ թափվում ամենուրեք, ներառյալ համաշխարհային օվկիանոսը, որտեղ կան սինթետիկ աղբի կղզիներ։
Viginia Tech մասնավոր ընկերության մասնագետները ներկայացրել են ոչ թե պարզապես այդ թափոնների մշակման իրենց նախագիծը, այլ մտածել են, թե ինչպես դրանցից օգտակար, անհրաժեշտ ապրանքներ պատրաստեն։
Բայց սկզբում նրանք ստեղծել են տեխնոլոգիա, որը թույլ է տալիս պլաստիկը վերածել ակտիվ նյութերի։ Այդ միացությունները բազային են օճառի, քսուքների, դահուկների մոմանյութի և մի շարք այլ արտադրանքների արտադրությունում։
Փորձագետները պատրաստել են հատուկ ռեակտոր, որտեղ ջերմացման եւ հետագա սառեցման դեպքում պլաստիկը վերածվում է մոմի՝ կարճ ածխածնային շղթաներով։
Այդ շղթաները այնուհետև մտնում են ռեակցիայի մեջ թթվածնի ալկալիի լուծույթի ատոմների խմբի հետ։ Ստացված մակերեսային-ակտիվ նյութը ներկանյութի և արոմատիզատորի հետ խառնվելով վերծավում է լվացամիջոցի։

news.am