ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Կայսերական պինգվինների ձագերի զանգվածային անկում Անտարկտիդայում. գիտնականները աղետ են կանխատեսում

Գիտնականները հրապարակել են Անտարկտիդայում կայսերական պինգվինների ձագերի զանգվածային անկման արբանյակային կադրերը։ Մոտ 10 հազար պինգվիններ, որոնք չեն հասցրել ձեռք բերել անջրանցիկ փետուրներ, ջրի տակ են անցել, երբ սառույցը բառացիորեն մասնատվել է նրանց տակ։
Իրադարձությունը տեղի է ունեցել դեռևս 2022 թվականի վերջին, մայրցամաքի արևմտյան մասում՝ Բելինգսհաուզենի ծովի հարևանությամբ։
Գիտնականների կարծիքով՝ փոքրիկ պինգվիններն, առանց համապատասխան փետուրների, պարզապես քարի պես սուզվում են ջրի հատակը, իսկ նրանք, որոնք կարողանում են ջրի մակերեսին թպրտալ, սառչում են։ Տեղի ունեցածն, ըստ գիտնականների, կարող է հանգեցնել աղետի։ Բնության պահպանության միջազգային միության դասակարգման համաձայն՝ կայսերական պինգվիններն արդեն գտնվում են անհետացման բարձր սպառնալիքի շեմին։
Անտարկտիդայում ջերմաստիճանի աճի տեմպերը գերազանցում են բոլոր նախկին կանխատեսումները, և պինգվինների համար սառցե հարթակը դառնում է ավելի անվստահելի։ Ձմռանը այն ավելի հաստ շերտերով չի պատվում, իսկ ամռանն ավելի արագ է նոսրանում:
Գիտնականների կանխատեսմամբ՝ աղետը կհանգեցնի նրան, որ մինչև դարավերջ կայսերական պինգվինների գաղութների ավելի քան 90%-ը գործնականում կվերանա։

tert.am