ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Բացահայտվել է կյանքը 20 տարով երկարեցնելու և ծերացումը դանդաղեցնելու պարզ միջոց

Վաղուց նշվել է, որ մարդու կենսաբանական տարիքը միշտ չէ, որ համընկնում է օրացույցային տարիքի հետ։ Բայց պարզվում է, որ գոյություն ունի կենսաբանական ժամացույցը «հետ վերադարձնելու» միանգամայն հասանելի միջոց։
Բրիտանացի գիտնականները եզրակացրել են, որ գոյություն ունի կենսաբանական տարիքի վրա ազդելու պարզ մեթոդ։ Դա կանոնավոր արագ քայլքն  է, պարզել են Լեսթերի համալսարանի մասնագետները՝ հիմնվելով 405․981 մասնակիցների գենետիկ տվյալների ուսումնասիրության վրա:
Հետազոտության հիմնական պահը  եղել է կամավորների  քրոմոսոմների ծայրահատվածների տվյալների ուսումնասիրությունը, որոնք օրգանիզմի  ծերացման հիմնական բիոմարկերն են, հաղորդում է Planet Today-ը։ Սրանք յուրօրինակ «փոքր թասակներ» են քրոմոսոմների ծայրերում, որոնք պաշտպանում են դրանք վնասվածքներից։
Երբ բջիջը բաժանվում է, քրոմոսոմների ծայրահատվածները կարճանում են։ Ի վերջո նրանք այնքան կարճ են դառնում, որ բջիջն այլևս չի կարողանում բաժանվել։ Ահա թե ինչպես է տեղի ունենում բջջի  ծերացումը։
Այնուամենայնիվ, գիտնականները պարզել են, որ արագ քայլքն օգնում է դանդաղեցնել այս գործընթացը, ընդ որում հենց քրոմոսոմների ծայրահատվածներ երկարացման գործընթացի միջոցով:
Կա արագացված կենսաբանական ծերացման մեկ այլ ցուցանիշ։ Դա բռնելու ուժի թուլացում է: Սա հաստատել է Միչիգանի համալսարանի գիտնականների փորձը։ Նրանք խորհուրդ են տալիս մարզել դաստակների մկանները հատուկ գնդակներով։

news.am