ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները կյանքի տևողությունը մեծացնելու պարզ միջոցներ են նշել

Ամերիկացի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ ութ պարզ առողջ սովորությունների հետևելը կարող է ավելի քան երկու տասնամյակով մեծացնել  կյանքի տևողությունը:

Ըստ Health-ի՝ այս սովորությունների թվում են ֆիզիկապես ակտիվ լինելը, օփիոիդների չարաշահումից, ծխելուց և պարբերաբար խմելուց խուսափելը, սթրեսը կառավարելը, առողջ սնվելը, բավարար քունը և դրական սոցիալական հարաբերությունների պահպանումը:

Նրանց շրջանում, ովքեր ֆիզիկապես ակտիվ են եղել  և հրաժարվել են ծխելուց, հետազոտության ընթացքում մահացության ռիսկը 30-45%-ով ցածր է եղել:

Սթրեսի կառավարումը, ալկոհոլից խուսափելը, առողջ սնվելը, բավարար քունը և դրական սոցիալական հարաբերություններ ունենալը կարող են էլ ավելի մեծացնել երկարատև կյանքի հավանականությունը։  Այս սովորություններից յուրաքանչյուրը կապված է մահացության հավանականության  20% նվազման հետ։

Ապրելակերպի  անգամ փոքր փոփոխությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ: Օրինակ,   կարող եք սկսել՝  նվազեցնելով   ալկոհոլի ընդունումը կամ դառնալով ավելի ակտիվ: Այս փոփոխություններին ընտելանալուց հետո կարող եք առօրյայում աստիճանաբար ուրիշ առողջ սովորություններ ներառել:

news.am