ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ուղեղում հայտնաբերվել են նեյրոններ, որոնք պատասխանատու են քաշն ավելացնելու եւ այն նվազեցնելու համար 

Կորեայի Հիմնարար գիտությունների ինստիտուտի (IBS) հետազոտողները ուղեղում հայտնաբերել են նեյրոններ, որոնք թույլ են տալիս կառավարել օրգանիզմի մետաբոլիզմը։ Սննդի ծախսի եւ կշտանալու զգացման պատասխանատուն հիպոթալամուսն է։ Ուղեղի հենց այդ հատվածում են աշխատանքի հեղինակները հայտնաբերել GABRA5 նեյրոնների կուտակում, որն ազդում է գամմա-ամինայուղաթթվի վրա (ԳԱՅԹ)։ ԳԱՅԹ-ը մարդու եւ այլ կաթնասունների կենտրոնական նյարդային համակարգի կարեւորագույն արգելակիչ նեյրոմեդիատոր է։ Ամինայուղաթթուն մասնակցում է ուղեղի նեյրոմեդիատոր եւ մետաբոլիկ պրոցեսներին։
Հեղինակներն օգտագործել են մկան մոդելը։ Սկզբում կրծողների մոտ իջեցրել են նեյրոնների ակտիվությունը, դա հանգեցրել է ճարպային հյուսվածքի կուտակման եւ քաշի ավելացման։ Երբ GABRA5 նեյրոնների ակտիվությունը բարձրացրել են, մկները հաջողությամբ քաշ են պակասեցրել։ Այսպիսով, GABRA5 նեյրոնները քաշի վերահսկող են ծառայում։

Մասնագետները կշարունակեն ուսումնասիրել նեյրոնների այս խումբը։ Ապագայում այս բացահայտումը կարող է ընկնել մետաբոլիզմի հետ կապված ճարպակալման եւ պաթոլոգիական այլ վիճակների բուժման հիմքում։

news.am