ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Արեգակի մակերևույթի վրա գրանցվել է «բևեռափայլի նման» երևույթ

Գիտնականները Արեգակի մակերևույթի վրա նկատել են ճարճատող ռադիոալիքների «բևեռափայլի նման» դրսևորում, որն ապշեցուցիչ նմանություն ունի Երկրի վրայի Հյուսիսափայլին։
Արևային լուսային շոուն տեղի է ունեցել արևի բծից մոտավորապես 40000 կիլոմետր բարձրության վրա:
Անցյալում գիտնականները հայտնաբերել են հեռավոր աստղերից բևեռափայլի նման ռադիոազդանշաններ, բայց սա առաջին անգամն է, որ նրանք տեսնում են նման ազդանշան մեր արեգակից: Նրանք իրենց եզրակացությունները հրապարակել են Nature Astronomy ամսագրում:
«Սա միանգամայն տարբերվում է սովորական կարճատև արևային ռադիոբռնկումներից, որոնք սովորաբար տևում են րոպեներ կամ ժամեր», - ասում է Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտի Արեգակնա-երկրային հետազոտությունների կենտրոնի աստղագետ Սիջի Յուն: «Սա ապշեցւցիչ հայտնագործություն է, որը կարող է փոխել աստղերում մագնիսական գործընթացների մեր պատկերացումները»:

news.am