ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Գիտնականները քաղցկեղի դեմ պայքարող միրգ են հայտնաբերել

 

Քաղցկեղի դեմ պայքարող հրաշք-միրգը գուանբանան է, որը առավել հայտնի է «սոուրսոպ» անվամբ:
 Սոուրսոպի հյութը հաճախ օգտագործում են թեյին համային երանգ հաղորդելու նպատակով: Բույսի աճեցման համար էնդեմիկ համարվող տարածքներում դեռ վաղ ժամանակներից բույսի որոշ մասերն օգտագործվել են բուժական նպատակներով:
 Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոուրսոպը կարող է արդյունավետ կիրառություն ունենալ ուռուցքաբանության մեջ:
 Սոուրսոպը արդյունավետ է ուռուցքային պաթոլոգիաների կանխարգելման և բուժման թերապիայի, ինչպես նաև՝ ստամոքս -բրոնխաթոքային համակարգի, շագանակագեղձի և կրծքի քաղցկեղի հիվանդությունների դեպքում:
Գիտնականները նշել են, որ այդ բույսի բջիջների վերարտադրած մահացու ուժը սպանում է քաղցկեղի բջիջները, բայց չի տարածվում առողջ հյուսվածքների վրա, այսինքն՝ օրգանիզմի համար անվտանգ է: