Կարմիր բողկը՝ հզոր դեղամիջոցների հսկա պահեստ
Դիետոլոգները խորհուրդ են տալիս գարնան և ամռան շրջանում սննդակարգում պարտադիր բողկ ավելացնել: Շատ քչերը գիտեն, որ բողկը կարող է «լավագույն մթերք» տիտղոսին հավակնել: Կարմիր բողկն առավել սննդարար է վաղ ամռանը և բավականին ցածր կալորիականություն ունի: Բողկն օգնում է մրսածությամբ ուղեկցվող հազի ժամանակ և ակտիվացնում է իմունային համակարգը, իսկ նրա մեջ պարունակվող ֆիտոքիմիական միացությունները օժտված են հակաքաղցկեղային հատկություններով: Այն նաև մեծ քանակությամբ վիտամին C, կալիում և այլ նյութեր է պարունակում: Կալիմի պարունակությունը նպաստում է արյան ճնշման նվազեցմանը: Եվ քանի որ բողկը մեծ քանակությամբ մանրաթել է պարունակում, այն անփոխարինելի է դառնում դիաբետիկների և ստամոքսաղիքային բարդություններով տառապող մարդկանց համար: