ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Բժիշկները մեկնաբանել են ամռանը ձմերուկ ուտելու առավելությունները

Ձմերուկը ամենաօգտակար մթերքներից է, որն առաջին հերթին՝ օգնում է նիհարել իր մեջ պարունակող ամինաթթուների ցիտրուլինի շնորհիվ, որոնք երիկամներում վերածվում են արգինինի, որն էլ խոչնդոտում է ճարպային բջիջներում ճարպի կուտակմանը: Ընդ որում՝ ցիտրուլինն արգելափակում է ոչ առանձնահատուկ ալկալային ֆոսֆատոիդների գործունեությունը: Արդյունքում ճարպային բջիջները ավելի քիչ են ճարպ արտադրում: Ցիտրուլինն արագացնում է մաշկի վնասված հատվածի լեյկոցիտների առաքման գործընթացը: Հետևաբար՝ նոր հյուսվածքի ձևավորման և վերքերի սպիացման ընթացքը սովորականից ավելի արագ է կատարվում: Բացի այդ՝ ձմերուկը նաև վիտամին A-ի աղբյուր է, որն օգնում է աչքի ցանցաթաղանթի պիգմենտների առաջացման գործընթացին, պաշտպանում հավկուրությունից: Վիտամին A-ն պահպանում է ատամների, ոսկորների, փափուկ հյուսվածքների և լորձաթաղանթի մեմբրանների երիտասարդությունը: