ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Կարմիր երանգավորմամբ մթերքը նվազեցնում է կանացի հիվանդությունների առաջացման վտանգը

 

 

Հարվարդի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունների հիման վրա պարզվել է, որ կարմիր և նարնջագույն երանգավորմամբ մթերքները խիստ անհրաժեշտ են կնոջը կանացի հիվանդություններից խուսափելու համար։ Պատճառն այն է, որ կարմիր կամ նարնջագույն գունավորմամբ մրգերն ու բանջարեղենները հագեցած են կարոտինոդներով, որոնք հականեխիչ ազդեցություն ունեն: Դրանք պաշտպանում են օրգանիզմը ազատ ռադիկալներից, որոնք վտանգ են ներկայացնում բջիջների համար։ Կարոտինոիդները նվազեցնում են նաև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։