ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Ձիթապտղի յուղ (olive oil)

 

Ձիթապտղի յուղը դարեր շարունակ մարդկությանը առողջություն և գեղեցկություն է պարգևել:  Դեռևս հին ժամանակներում, ձիթապտղի յուղը լայնորեն օգտագործվում էր կոսմետոլոգիայում:  Հին Հռոմում, Եգիպտոսում և անտիկ Հունաստանում կանայք իրենց գեղեցկության և երիտասարդության պահպանման համար օգտագործում էին ձիթապտղի յուղի հիման վրա պատրաստված դիմակներ: Ձիթապտղի գերազանց հատկությունները հատկապես գնահատել են հին հույները:  Նրանք նույնիսկ ձիթապտղի յուղը անվանում էին “հեղուկ ոսկի”: Հին Հունաստանի քաղաքներում ձիթապտղի յուղը համարվում էր առաջին անհրաժեշտության առարկա և ամենաարժեքավոր ապրանքներից մեկը: Սրա հիմքով պատրաստվում էին մի շարք բուժիչ բալզամներ, իսկ  ձիթենու ճյուղերը, որպես արժեքավոր նվեր, ընծայվում էին մարզական միջոցառումների հաղթողներին: Գիտնականները ապացուցել են, որ ձիթապտղի յուղը գերազանց միջոց է չոր և զգայուն մաշկի համար: Պատճառն այն է, որ ձիթապտղի յուղը կարող է վերականգնել ցանկացած տեսակի  մաշկը:  Սա փափկեցնում է մաշկը և կանխում է բջիջների խոնավության կորուստը:  Շատ կարևոր է, որ ձիթապտղի յուղը չի խցանում ծակոտիները: Ձիթապտղի յուղի հիման վրա պատրաստված միջոցները պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և վիտամին E: Այս վիտամինը օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել A, D, K վիտամինները և կանխում է բջիջների թոշնումը: Ձիթապտղի յուղը բարձրացնում է մաշկի տոնուսը և պաշտպանիչ հատկությունները: Ըստ վերջին ուսումնասիրությունների, ձիթապտղի յուղը, նաև զգալիորեն նվազեցնում է մաշկի քաղցկեղի վտանգը:. Դրա համար խորհուրդ է տրվում արևային լոգանքից հետո մաշկը մշակել ձիթապտղի յուղով:Ձիթապտղի յուղը պարունակում է օլեինաթթվի շատ բարձր խտություն, որն օգնում է կարգավորել մաշկի լիպիդ նյութափոխանակությունը: Ձիթապտղի յուղի օգտագործումը, մաշկի համար ապահովում է հուսալի մաքրում մաշկի մեռած բջիջներից և շլակներից: Մաշկի շնչառությունը դառնում է ավելի ակտիվ, ինչը հանգեցնում է  ճարպագեղձերի սեկրեցիայի բարելավմանը: Ձիթապտղի յուղը հարմար է նաև մերսումների համար: Ըստ փորձագետների, այսպիսի մերսումը կոմպլեքս ազդեցություն է ունենում:  Այն ոչ միայն սնուցում և խոնավեցնում  է մաշկը, այլև հանգստացնում է նյարդային համակարգը, բարեկարգում է արյան շրջանառություն:. Կոսմետիկայի մեջ ձիթապտղի  յուղը այդքան ել հաճախ չի օգտագործվում, քանի որ դա շատ թանկ արտադրություն է:

Մադրիդի համալսարանի գիտնականները եկել են եզրահանգման, որ ձիթենու յուղն իր մեջ պարունակող սպիտակուցի և օսթեոկալցինի շնորհիվ ամրացնում է մարդու ոսկորները: Օսթեոկալցինն առաջանում է այն հյուսվածքներից, որոնք մասնակցում են ոսկորների ձևավորմանը:

Գոյություն ունի ձիթայուղի օգտակարության մեկ այլ թեորիա, որն առաջ են քաշել Աթենքի համալսարանի գիտնականները: Նրանք գտնում են, որ ձիթայուղի մշտական օգտագործմամբ դիետան ավելի արդյունավետ է հատկապես կանանց համար: