ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Կանեփ 

 

Կանեփը (լատ.՝ Cannabis), կանեփազգիների ընտանիքին  պատկանող միամյա խոտաբույս  է:  Հայտնի է կանեփի 53, ՀՀ-ում՝ 3 տեսակ. մշակովի կամ սովորական, որից ստացվում են թել ու սերմ, հնդկական, որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուան), և մոլախոտային, որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է։ ՀՀ-ում տարածված է  ցանովի կանեփը (C. sativa), որը միամյա, երկտուն, խաչաձե փոշոտվող բույս է։

   Կանեփի յուղը նպաստում է քաղցկեղի բուժմանը 

 Կանեփի յուղը պարունակում է բազմաթիվ օգտակար միացություններ, վիտամիններ, հանքային աղեր, սպիտակուցներ, ածխաջրեր և մանրաթելեր: Այդ եզրահագմանն են եկել Մարիա Անժելես Ֆերնանդեզ-Արչն ու իր գործընկերները: Կանեփը հարուստ է A, C, E վիտամիններով և բետա-կարոտինով:

20-րդ դարի սկզբին մարիխուանան, որն ստացվում է կանեփից, արգելվել է մեծ քանակությամբ թմրանյութ պարունակելու պատճառով, սակայն վերջերս ԱՄՆ-ն թույլատրել է օգտագործել այդ բույսը բժշկական նկատառումներով, քանի որ կանեփն օգտակար է քաղցկեղի և չբուժվող հիվանդությունների բուժման համար:

Կանեփի այն տեսակները, որոնցում ավելի քիչ է տետրահիդրոկանաբինոլի պարունակությունը, աճեցնում են կտորի և թղթի արտադրության նպատակով, իսկ նրա յուղն իր սննդային արժեքի շնորհիվ հետաքրքրություն է առաջացնում բժիշկների և դիետոլոգների շրջանում: