ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Ինչ անել, որ կակտուսները ծաղկեն

 

Ծաղկած կակտուսները հիանալի գեղեցկություն ու վառ երանգներ ունեն, սակայն կակտուսները բոլոր պայմաններում չէ, որ աճում են: Նախ, կարևոր է կակտուսի տարիքը: Նրանք սկսում են ծաղկել տնկելուց 3-5 տարի հետո: Պարտադիր նախապայման է ձմեռային հանգիստը: Ձմեռը կակտուսները պետք է պահվեն +14 աստիճանից ոչ բարձր պայմաններում և ջրվեն ոչ ավելի, քան երկու շաբաթը մեկ, այն էլ՝ ոչ առատորեն: Գարնանը կակտուսները պետք է դրվեն պատուհանագոգին կամ այլ վայրերում, որտեղ արևը շատ է: Սկզբում պետք է ջրել դարձյալ 2 շաբաթը մեկ անգամ, իսկ հետո՝  3 օրը մեկ անգամ, գումարած՝ ջրով ցողելը: Բայց չպետք է ցողել արևի տակ, այլապես բույսը կարևահարվի: Ամռանը ավելի լավ է կակտուսները դնել դրսում և հաճախակի ջրել, իսկ աշնանը աստիճանաբար նախապատրաստվել ձմեռային ռեժիմին:

Կակտուսները չեն սիրում շատ լայն թաղարներ և վերատնկումներ: Նաև անհրաժեշտ է, որ կակտուսների թաղարների անցքերը շատ լինեն, որ ջուրը ներսում չկուտակվի: Կակտուսի դիրքը չպետք է փոփոխել լույսի ուղղությամբ, այլապես ծաղկելու հավանականությունը կնվազի: