ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Ձկան յուղ

 

Շատ է գրվել ու խոսվել ձկան յուղի օգտակարության մասին: Ձկան յուղն օգնում է բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սրտի հիվանդությունը,  բարձր խոլեստերինը, սրտանոթային հիվանդությունները,  քաղցկեղը, շաքարախտը, բորբոքային պրոցեսները, արթրիտը, աթերոսկլերոզը, աղիների բորբոքվածությունը, ՁԻԱՀ-ը, գայլախտը, ասթման, էկզեման, փսորիազը, քորը, մաշկի կարմրածությունը, ցանը և բշտիկները, ռևմատիզմը,  ստամոքսաղիքային խանգարումները, թունավոր կոլիտը, ալցհեյմերը, հիպերլիպիդեմիան, աչքերի հիվանդությունները, դեմենցիան, մակուլոդիստրոֆիան, խոցը:

Ձկան յուղի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է իմունային համակարգի դիմադրողականությունը, որի արդյունքում էլ կարելի է խուսափել հազից, հարբուխից և գրիպից: Ձկան յուղն օգնում է իջեցնել տենդը, մաշկի ցանը և հոգնածությունը: Ձկան յուղի մեջ պարունակվող օմեգա 3-ի ճարպաթթուները թեթևացնում են դեպրեսիան, տխրությունը, անհանգստությունը, մտավոր հոգնածությունը, նվազած սեքսուալ ցանկությունները, ինքնասպանություն գործելու հակվածությունը և այլ նյարդային խանգարումներ:

Հայտնի է նաև, որ հղի ժամանակ ձկան յուղ ընդունած կանանց երեխաները ծնվելուց հետո հիանալի տեսողական ռեակցիա են ունենում` ձեռքերով շարժումներ կատարելիս: Այսպիսով շատ կարևոր է ձուկ ուտել կամ ձկան յուղ ընդունել հղիության ընթացքում: 

Օմեգա-3 ճարպային թթուները շատ կարեւոր են ուղեղի առողջ զարգացման համար, պնդում են կապիկների վրա կատարված նոր հետազոտության հեղինակները: Այն կապիկների ուղեղային որոշ կապերը, որոնց կերակրել են օմեգա-3-ով հարուստ սննդով, ավելի ուժեղ են եղել, քան մյուսներինը: Հետազոտողների տվյալներով՝ այդ ուղեղային կապերը նման են մարդկանց ուղեղային կապերին, ներառյալ՝ ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մտածողության և ուշադրության համար:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ այս բացահայտումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ օմեգա-3 ճարպային թթուները շատ կարևոր են ուղեղի առողջ զարգացման համար: