Խաղողի կորիզի օգտակար հատկությունները
Քչերը գիտեն խաղողի կորիզի օգտակար հատկությունների մասին: Այն մաքրում է օրգանիզմը, բարելավում տեսողությունը, հոգ է տանում սրտի մասին և կարգավորում արյան ճնշման մակարդակը: Բացի այդ, այն նաև կանացի գեղեցկության բանալին է: Մեզնից շատերը նախընտրում են հանել խաղողի կորիզները և տանել չեն կարողանում, երբ դրանք ատամի տակ են ընկնում: Սակայն դրանք անհավանական օգտակար հատկություններ ունեն և կարող են օգնել պահպանել մեր օրգանիզմի առողջությունը, գեղեցկությունը և երիտասարդությունը:
Դրանք հակաօքսիդանտներ են պարունակում: Խաղողի կորիզում մեծ քանակությամբ ֆենոլ կոչվող նյութ է պարունակվում, որը հայտնի է որպես հզոր հակաօքսիդանտ, դրանք մաքրում են օրգանիզմը:
Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողի կորիզները օգնում են պաշտպանել օրգանիզմը աղտոտումից, ծխախոտի վնասակար հետևանքներից, ինչպես նաև՝ կանխում են սթրեսի կողմնակի հետևանքները, դրանք լավացնում են արյան շրջանառությունը: Խաղողի կորիզները բարելավում են արյան շրջանառությունը, կանխում են թրոմբների առջացումը և կարգավորում են զարկերակային ճնշումը: Խաղողի կորիզները ունեն բորբոքումը հանող հատկություն: Դրանք օգտակար են այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսին են արթրիտը, դերմատիտը, կոլիտը, գաստրիտը, միզապարկի բորբոքումը: Խաղողի կորիզների օգտակար հատկությունների շարքը համալրում են հետևյալ ազդեցությունները. առողջացնում է մազերը և կանխում ճաղատացումը, կանխում են քաղցկեղի առաջացումը, լավացնում տեսողությունը, արդյունավետ կերպով խնամում են մաշկը` այն ազատելով սև կետերից: