ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Մթերքներ, որոնք կարելի է հավերժ պահել

 

Շատերն են իրենց մառաններում մթերք են պահում, որ նախատեսված չէ մոտ ապագայում օգտագործելու համար, այլ պահվում է, օրինակ՝ իբրև սև օրվա պաշար: Ու, բարեբախտաբար, կան այնպիսի մթերքներ, որ կարող են մնալ մառանում ու չփչանալ երկար ու ձիգ տարիներ, անգամ՝ հարյուրամյակներ ու հազարամյակներ: Իհարկե, անհրաժեշտ է ճիշտ պահել այդ մթերքները՝ հերմետիկ տարայում, չոր, մութ ու զով պայմաններում:

Ներկայացնում ենք 10 մթերք, որ կարելի է պահել հավերժ:

Մեղր: Հազարավոր տարիներ անց եգիպտական դամբարաններում հայտնաբերվել է մեղր, որ պիտանի է եղել ուտելու համար: Այն ընդունակ է պահպանվել անորոշ երկար ժամանակով՝ շնորհիվ իր մեջ պարունակվող հակաբակտերիալ նյութերի:

Շաքար: Հերմետիկ պայմաններում շաքարը կարելի է պահել անժամկետ: Խոնավությունից այն մեկ ընդհանուր բյուրեղի է վերածվում, սակայն չի փչանում:

Սպիտակ բրինձ: Անգամ դարերի փոշով պատված բրնձի պարկում պահվող հատիկները չեն կորցնում իրենց սննդարար հատկությունը: Սակայն դա վերաբերում է բացառապես սպիտակ բրնձին: Դարչնագույն բրինձի պահպանման ժամկետը խիստ սահմանափակ է, քանի որ պատված է յուղային շերտով:

Աղ: Աղի ժամկետը երբեք չի անցնում, քանի որ տեխնիկական տեսանկյունից այն անգամ մթերք չէ, այլ հանքանյութ: Շաքարի պես այն ևս խոնավություն ներծծող հատկություն ունի, բայց բյուրեղային վիճակում անգամ այն փոփոխությունների չի ենթարկվում:

Եգիպտացորոնի օսլա: Կենցաղում ու կոսմետիկ տարբեր նյութերի արտադրության մեջ օգտագործվող եգիպտացորենի օսլան կարելի է հավերժ պահել: Պետք է համոզվել սակայն, որ այն հերմետիկ տարայի մեջ է պահված:

Ալկոհոլային խմիչքներ: Ալկոհոլային խմիչքների՝ օղու, ռոմի, կոնյակի կամ էլ վիսկիի պահպանման ժամկետները երբեք չեն ավարտվում: Բայց մթնոլորտային բարձր ճնշման կամ էլ պայծառ լուսավորության պայմաններում ալկոհոլը կարող է կորցնել իր համային հատկանիշները:

Քացախ: Ճիշտ պահպանելու դեպքում՝ քացախը ևս կարող է հավերժ մնալ մառանում: Այն լայնորեն կրառվում է ինչպես խոհանոցում, այնպես էլ կենցաղային այլ նպատակներով:

Սոյայի սոուս: Սոյայի սոուսի մեջ մեծ է աղի պարունակությունը, ինչը կանխում է դրանում բակտերինարի առաջացումը, ու այն երկար ժամանակ չի փչանում:

Արգանակի խորանարդիկներ: Արգանակի խորանարդիկն իրենից ներկայացնում է ջրազրկված, խտացված ու կոնցենտրացված մսային կամ բանջարեղենային արգանակ: Այն պարունակում է աղ և նատրիումի գլյուտամատ, որոնք էլ ապահովում են դրա «երկարակեցությունը»:

Հալած յուղ: Հալած յուղն ստացվում է կարագի հալեցումից, ինչի միջոցով դրանից դուրս է հանվում սպիտակուցն ու կաթնային շաքարը: Հետո ստացված յուղը ջերմային մշակման է ենթարկվում վակումային կաթսաներում ու ջրազրկվում: Ջրազրկված յուղը հերմետիկ պայմաններում կարելի է պահել հավերժ: