ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Գետնանուշը երկարացնում է կյանքը

 

ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականները 12 տարի տևած հետազոտությունների արդյունքում պարզել են, որ կանոնավոր կերպով գետնանուշ ուտելով` կարելի է բարելավել կյանքի որակը: Ըստ գիտնականների` գետնանուշի սիրահարներն ավելի հազվադեպ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից: Հետազոտությունների ժամանակ գիտնականներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում բնակվող 70 հազար սևամորթ ու սպիտակամորթ մարդկանց, իսկ Շանհայում` 130 հազար մարդու: Պարզվել է, որ գետնանուշը օգտակար է բոլոր ռասսայական խմբերի համար: Գիտնականները բացատրում են, որ գետնանուշի օգտակարությունը պայմանավորված է դրանում առկա օգտակար սննդանյութերի հարուստ ու հավասարակշռված համադրությամբ: Գետնանուշը հարուստ է ճարպային թթուներով, բջջանյութով, վիտամիններով ու հակաօքսիդանտ նյութերով: