ԾԻՐԱՆ
Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»։ 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, և անվանեց այն Armeniaca Vulgaris։
Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թուֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»։
Բազմիցս ներկայացրել ենք ծիրանի օգտակար հատկությունների մասին, նշել, որ այն նպաստում է սրտանոթային համակարգի բարելավմանը, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների կանխարգելմանը, կարգավորում է նյութափոխանակությունը, լավացնում է տեսողությունը, հիշողությունը:
Պտղում պարունակվող երկաթը հեշտությամբ կլանում է թթվածինը, որը տարածվում է օրգանիզմում արյան միջոցով։
Մասնագետները պարզել են, որ մաղադանոսի և ծիրանի պատրաստուկը` հյութը, արդյունավետ պայքարում է ուռուցքային հիվանդությունների դեմ: Ծիրանը, առանց որևէ խառնուրդի, արդեն լավագույն միջոց է շագանակագեղձի բորբոքման և ադենոմայի դեպքում:
Այժմ անդրադառնանաք ծիրանի կորիզին: Ծիրանի կորիզների օգտագործումը անբարենպաստ միջավայր է ստեղծում քաղցկեղի բջիջների աճի ու բազմացման համար: Այդ մասին հատարարել է ամերիկացի Էդվարդ Գրիֆինը՝ ուսումնասիրելով B17 վիտամինի բուժիչ հատկությունները, որն իր մեջ պարունակում է ծիրանի կորիզը: «Աշխարհն առանց քաղցկեղի» գրքի հեղինակը գիտականորեն բացատրում է վիտամինի գործողությունները եւ հարց է տալիս՝ ինչու՞ ավանդական բժշկության մեջ այն չի կիրառվում հիվանդության դեմ պայքարում, չէ՞ որ B17-ի հայտնաբերումից հետո հիվանդանոցներում մի շարք մարդիկ են բուժվել, նախքան դեղագործական կազմակերպությունները արգելեցին այն: Է. Գրիֆինը ենթադրում է, որ խնդիրը պայմանավորված է ուռուցքաբանության շրջանում համաշխարհային վերնախավի վարած քաղաքականությամբ: Չէ՞ որ աշխարհում քաղցկեղի բուժման ու հետազոտման համար քիմիական միջոցների արտադրության վրա միլիարդներ են ծախսվում:
B17 վիտամինը առկա է ծիրանի, նուշի, բալի, դեղձի, սալորի, խնձորի կորիզներում, սորգոյի, կորեկի, կտավատի, ոսպի հատիկներում, խաղողում, որոշ տեսակի ընդեղենում եւ խոտաբույսերում: 35 տարի առաջ այս վիտամինի կիրառումը արգելվեց քաղցկեղի բուժման ժամանակ: Դեղագործները պնդում են, որ ծիրանի ու նուշի մշակաբույսերը պարունակում ցիանիդ, որը կարող է թունավորում առաջացնել: Սակայն նման դեպքեր չեն արձանագրվել, նույնիսկ ծիրանի կորիզի ակտիվ օգտագործման ժամանակ: