Մթերքներ, որ արգելվում է պահել սառնարանում
Սառնարանն անհրաժեշտություն է կենցաղում` մթերքները պահպանելու համար, բայց ոչ բոլոր մթերքներն են, որ կարելի է պահել այնտեղ: Շատ մթերքներ սառնարանում ավելի արագ են փչանում, փոխում են իրենց համային որակներն ու կորցնում օգտակար հատկանիշները: Ներկայացնում ենք մթերքներ, որոնք չի կարելի սառնարանում դնել:
1.Սոխ
Սառնարանում բարձր է խոնավության մակարդակը, ինչի հետևանքով սոխը փափկում է այնտեղ, կորցնում իր համը, կարող է նաև նեխել: Այնպես որ, ավելի ճիշտ է սոխը պահել զով, չոր պայմաններում:
2. Ավոկադո
Սննդի մեջ ավելի ճիշտ է կիրառել թարմ ավոկադոն: Այս միրգը թարմ վիճակում կարելի է կարագի պես քսել հացին ու ուտել: Այն կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում:
3.Կարտոֆիլ
Օսլայի պարունակության պատճառով սառնարանում կարտոֆիլը փոխում է իր համը, դառնում է ջրալի: Ավելի ճիշտ է այս բանջարեղենը պահել մութ, զով վայրում` թղթե կամ ստվարաթղթե տուփերում:
4.Լոլիկ
Սառնարանում լոլիկը ևս փոխում է իր համը: Լոլիկը կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում` արևի ուղղակի ճառագայթներից հեռու:
5. Սուրճ
Սուրճը հեշտորեն ներծծում է խոնավությունն ու հոտերը: Այն ավելի ճիշտ է պահել հերմետիկ փակվող տարայում` զով ու չոր վայրում:
6. Սխտոր
Սառնարանում սխտորը շատ արագ փչանում է, իսկ առանց սառնարանի դիմանում է մի քանի ամիս:
7. Ձմերուկ
Ամբողջական ձմերուկը սառնարանում պահել չի կարելի: Այն սառնարանում կարելի է թողնել կտրտելուց հետո միայն:
8.Մեղր
Մեղրը սառնարանում բյուրեղանում է, կորցնում համը և առողջարար հատկությունը:
9.Հաց
Սառնարանում հացի վրա բորբոս է առաջանում: