Արդեն 700 տարի է, ինչ Ճապոնիան փայտ է արտադրում առանց ծառահատումների
Արդեն յոթ հարյուրամյակ է, ինչ Ճապոնիայում գոյություն ունի մայրու աճեցման յուրահատուկ տեխնիկա, որի շնորհիվ հնարավոր է բազմաթիվ շիվեր ստանալ առանց արմատային համակարգի: Այս տեխնիկան կոչվում է «դաիսուգի» եւ թույլ է տալիս փայտ արտադրել առանց անտառահատումների:
Կիոտոյի մերձակայքում նման ծառերը հարկերով են աճում՝ մեկ հիմնական ծառի վրա տասը կամ ավելի հարկ, եւ ձեւավորում են մայրու անտառներ: Մայրիները մեծ պահանջարկ ունեն Ճապոնիայում տասնչորսերորդ դարից:
«Դաիսուգի»-ի օգնությամբ մեկ «մայր» ծառից դրա ողջ կյանքի ընթացքում կարելի է երեք հարյուր ծառ աճեցնել:
«Դաիսուգի» տեխնիկայի համաձայն կտրում են աճող ծառի բունը, այնուհետեւ կոճղի ընձյուղներից ձեւավորվում են բազմաթիվ ուղիղ շիվեր, որոնք աճում են վեր եւ դառնում են նոր բներ: Դրանք կտրում են՝ առանց ծառի արմատային համակարգը ոչնչացնելու, եւ այդպիսով նույն մայրուց նոր փայտ ստանում: